▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում բժիշկների խումբը սննդամթերք է հավաքում ինֆեկցիոն հիվանդանոցի գործընկերների համար

Երեւանում բժիշկների խումբը սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր է հավաքում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի գործընկերների համար: Նախաձեռնության հեղինակներից մեկը՝ պլաստիկ վիրաբույժ Արամ Սահակյանն ասել է, որ այսօր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ 40 բուժաշխատող կորոնավիրուսի բռնկման պայմաններում աշխատում են օրական 24 ժամ, եւ որոշում է ընդունվել նրանց օգնել:

Շատերն են արձագանքել այդ նախաձեռնությանը՝ եւ՛ ֆիզիկական անձինք, եւ՛գործարարները, եւ՛ տարբեր կազմակերպություններ: Սննդամթերքից բացի՝ ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների համար տարբեր կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք ալկոգել, մեկանգամյա օգտագործման սպասք, սուրճ, հյութ, քաղցրավենիք են բերել: Իսկ որոշ կազմակերպություններ ներքնակներ եւ պահարեններ են նվիրաբերել:

 

Տեսանյութը՝ Արամ Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին