▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխայի գնորդը Աշտարակի կամ Արտաշատի դպրոցներից մեկի տնօրե՞նն է. Իր նորածնին չտեսած մոր աղմկահարույց գրառումը

«Հանրապետական ծննդատանը» երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարազատներ ջան, նմանատիպ հոդված Ձեր աչքով ընկել է ՝ Երեխայիս վաճառք ռազմիկ աշոտիչի կողմից , գնորդը Աշտարակի կամ Արտաշատի դպրոցներից մեկի տնօրենն է , ով երկար տարիներ երեխաներ չի ունեցել ։ Հոդվածը կարդալուց հետո շատ արագ ջնջվել է և չենք կարողանում գտնել։ Տեսե՞լ էք որևէ մեկդ …

Գնորդին խնդրում եմ երեխայիս վերադարձնել։ Չեմ բողոքի։ Եթե հարկ լինի, շուտով կլավանամ ու իր համար սուրոգաթ մայր կդառնամ և իր սեփական երեխային լույս աշխարհ կբերեմ։ Եթե չլավանամ կվճարեմ համապատասխան գումար 10000$ իր համար սուրոգաթ մայր կգտնեմ ։
Միայն խնդրում եմ իմ միսն ու արյունը ինձանից մի հեռացրեք ։ Վերադարձրեք իմ երեխային խնդրում եմ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին