17-րդ թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի տանիքում իր 8 ամսական բալիկի հետ միայնակ բնակվում է Հայկուհին։ Նա ծնողների կողմից լքված, անտեսված երեխա է եղել, երկար տարիներ ամուսնացած է եղել, սակայն երեխա չունենալու պատճառով ամուսինը լքել է, հետո միայն իմացել են, որ բալիկ են ունենալու։
Մի քանի քարով սենյակի նմանեցված հատվածում էլ բնակվում է Հայկուհին իր բալիկի հետ։ Բալիկն ասթմա ունի, բրոնխների խնդիր։ Երբ նոր է ծնվել Հայկուհին շարունակել է հացի փռում աշխատել, հետո երեխայի հիվանդության պատճառով չի կարողացել շարունակել աշխատանքը։ Հիմա միայն ճաշարանից կես բանկա ճաշիկով է պահում երեխային, մնացորդներով էլ ինքն է սնվում։ Ասաց, որ հագուստով օգնել են իրեն շատ, հագուստ երեխայի համար շատ ունի։ Այս պահի դրությամբ երեխայի համար համար մի շարք դեղեր են հարկավոր՝ Амоксиклав 5мл., Сальбутамол, Флавомед, Ликовит 5 мл., Линекс, ինչպես նաև Pufies 4-րդ համարի, облепиха-յի յուղ, օճառներ, շամպուններ, երեխայի համար անհրաժեշտ հիգիենայի պարագաներ։
Աղջկա համար անհրաժեշտ է հագուստ, 37 համարի ձմեռային կոշիկներ, վերնահագուստ, գլխարկ, սպիտակեղեն, ներքնաշորեր և այլն։ Այս պահի դրությամբ շատ շատ անհրաժեշտ է սնունդ ցանկացած տեսակի, որ և՛ երեխան և՛ մայրը գոնե առժամանակ քաղցած չմնան։ Ժողովուրդ ջան, հավաքվենք, միախմբվենք և փորձենք օգնել այս աղջկան, որպեսզի ինքն էլ հասկանա, որ մենակ չի, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են կիսել նրա հոգսն ու խնդիրները։ Հարցերի կամ առաջարկների դեպքում կարող եք անձնական նամակով գրել։ Շնորհակալություն։