«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Երևանի 15 այգիներում բարեկարգման աշխատանքներ են ընթանում։
Ըստ Տիգրան Ավինյանի՝ այս պահին աշխատանքներ են իրականացվում՝
- Օղակաձև այգում
- Մերգելյանի այգում
- Դավթաշենի 1-ին հատվածի այգում
- Հաղթանակի 40-ամյակին նվիրված այգում
- Տորք Անգեղի արձանի հարակից այգում
- Նանսենի այգում
- Նոր Նորքի 5-րդ զ/ծ եկեղեցու հարակից այգում
- Դավիթ Անհաղթի այգում։
«Երևան քաղաքում այս պահին հիմնանորոգում ենք 215-ից ավել բակ։ Երեկ Մալաթիայում շրջելիս երեխաները մեզ հանձնարարեցին, որ 13 բակում իրենց ֆուտբոլի դաշտերը արհեստական խոտով ծածկենք, ինչը ֆիքսեցինք. երեխաների հանձնարարականը ամենակարևորն է։ Երեխաներից ավելի պահանջատեր չկա»,- հավելել է Տիգրան Ավինյանը։