«Պաղպաղակ շատ էինք սիրում, էդ էլ պղծեց, ամեն անգամ վերցնելուց մտածում ենք՝ ուտենք, թե չէ։ Մի ժամանակ կեպի էինք դնում, ուրախանում, հիմա էլ չենք ուզում։ Հեծանիվ էինք քշում, էդ էլ պղծվեց»,- Նորատուսում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է Սրբազան շարժման առաջնորդը։ «Երեխեքին հարցնում եմ՝ Նեռի հետ հեծանիվ կքշե՞ք, ասում են՝ չէ, Սրբազանի հետ ֆուտբոլ կխաղանք»,- նշել է նա։
***
«Մեր մեթոդը, մարտավարությունը մի քիչ փոխված է, որոշել ենք այլ ճանապարհով գնալ։ Շատ մանրամասներ չեմ ասի, պարզապես մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջան է»,- Նորատուսի եկեղեցու բակում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է Բագրատ Սրբազանը։ «Սեպտեմբերի սկզբին մեծ հավաք ենք ունենալու՝ կարևոր հավաք, կարևոր ուղերձներով, թե ինչ ճանապարհով ենք առաջ գնալու»,- նշել է նա՝ հավելելով․ «Ընկրկելու, հուսահատվելու տեղ չկա։ Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզնից յուրաքանչյուրը մեռած կլինենք»։
|
***
«Թշնամի պետության ղեկավարը հանգիստ կարող է ինչ-որ ցուցումներ տալ, ասել՝ եկել ես Լոնդոն, Մեծ Բրիտանիայի վարչապետին չես հանդիպում, ինչի՞ ես եկել ընդհանրապես։ Ալիևը կարող է ինքն իրեն էնքան արտոնություն տալ, որ մեր երկրի ղեկավարին նման բան ասել, ու պատասխան չկա։ Ցավալին դա է»,- Նորատուսի եկեղեցու բակում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է Բագրատ Սրբազանը։ Նրա խոսքով՝ մենք Կառավարություն չունենք, հետևաբար բոլոր խնդիրները ծագում են դրանից
|
***
Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Ալիևի հայտարարությանն ու Փաշինյանի պահվածքին՝ ասել է․ «Թող Ալիևին պատասխանի, որ լվացել, ոտների տակ է առել, փալաս է դարձրել։ Պետությունը գտնվում է անվտանգության ծայրաստիճան ռիսկերի արանքում, կնոջ հետ ման է գալիս, մի օր՝ Լոնդոն, մի օր՝ Բեռլին։ Ձի են քշում, ինչ են անում․ Ալիևն էլ իրենց է քշում, մենք էլ ենք քշելու իրենց՝ սատանային քշելու ենք։ Սա՞ է պետական գործիչը, պետության շահերը ներկայացնողը»։
|
***
«Հայրենիք կամ մահ»,-Գավառում հանդիպման ժամանակ, պայքարի հետագա քայլերի մասին խոսելիս, ասաց Բագրատ Սրբազանը։ «Այս նեռի շոշափուկները պետք է կտրվեն։ Խնդրում եմ, որպեսզի յուրաքանչյուրդ այս պայքարը դարձնի իր անձնականը։ Այս պահից սկսած, մինչև սեպտեմբերի առաջին տասնօրյակը պատրաստության շրջան ենք անցնելու»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ շատ վայրերում հրաժարվում են իրենց դահլիճներ տրամադրել՝ բնակիչների հետ հանդիպումներ կազմակերպելու համար։
«Վախենում են, եթե ամեն ինչ հանգիստ է այս մարդկանց համար, ապա ինչո՞ւ են արգելում։ Համալիրը մերժել է, որ այնտեղ սեպտեմբերին հանդիպում կազմակերպենք բնակիչների հետ, ասում են՝ միջոցառում ունենք։ Խնդիր չի, դահլիճ չլինի, փողոց կլինի, մի տեղ կլինի հանդիպման»,-ասաց Սրբազանը
|