▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխեքին պետք է լավ մարզենք, որ գնանք Բաքուն ոչնչացնենք՝ առանց ռուսի վրա հույս դնելու. Վովա Վարդանով

«Ցանկացած օրգանիզմ իր շարժողունակությամբ պետք է ապացուցի իր կենսունակ լինելը, իսկ մեր բանակը ապրիլյան պատերազմից առաջ  բազկաթոռին նստած հաճույք էր ստանում: Շատ քիչ էինք առաջ շարժվում: Հիմա այդպես չէ: Բանակին մեծ տեղ են տալիս, տեխնիկապես հագեցած է 20-30 անգամ ավելի լավ: Բանակը միշտ պետք է լարված լինի.կամ պետք է պարապեն, կամ հակառակորդին ծեծեն: Երեխեքին պետք է լավ մարզենք, որ գնանք Բաքուն ոչնչացնենք՝ առանց ռուսի վրա հույս դնելու: Ուրիշ եղանակ չկա: Անպայման պետք է հարձակողական գործողություններ կատարենք, որովհետև հակառակորդին ինչքան էլ ծեծես՝ ջրի նման քարդ տաշելու է: Պետք է ակունքները չորացնես, որ ջուր չունենա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Նրա հետ չհամաձայնեց գնդապետ Հովհաննիսյանը.

«Ցանկացած ռազմական գործողություն սկսվում է պաշտպանական ռեսուրսներից: Այսօր մեզ շրջապատում է 107 միլիոն թուրքական էթնոսը: Մեր գերխնդիրը պետք է լինի սահմանների ամրապնդումն ու պատերազմին դիմակայելը, խոհեմ գործելը: Պաշտպանենք Արցախը, հզորացնենք Սյունիքն ու մտածենք Նախիջևանի մասին»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին