Երգչուհի Ժասմինի ավագ որդին՝ Միխայիլ Սեմենդուևն ամուսնացել է գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ։ Հարսանեկան տոնակատարությունն անցկացվել է մեծ մասշտաբով, թամադան եղել է Նիկոլայ Բասկովը։
Հարսանիքի հյուրերն էին բազմաթիվ հայտնիներ՝ երգչուհի Վալերիան, պրոդյուսեր Ջոզեֆ Պրիգոժինը, Նելլի Կոբզոնը, Ալեքսանդր Բույնովը, Ֆիլիպ Կիրկորովը:
Հարսանիքը կայացել է Մոսկվայի կենտրոնում գտնվող շքեղ հանդիսությունների սրահում։ Ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ՝ երգչուհի Վալերիան, պրոդյուսեր Պրիգոժինը, Ալեքսանդր Բույնովը, Ֆիլիպ Կիրկորովը և այլք:
Ավելի վաղ երգչուհի Ժասմինը բացատրել էր, որ իր 26-ամյա որդու ընտրյալը՝ Եվա Խաչատուրյանը, նաև ազգությամբ հրեա է, ուստի նրանց երեխաները կշարունակեն «էթնիկ դինաստիան»։