Երգչուհի Սիլվա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասված է.
«Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին, որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ,բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը, որոշեցի այնուամենայնիվ արձանգանքել: Այո ես երգել եմ այդ միջոցառմանը, երգել եմ ԱՆՎՃԱՐ, երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել, այդ երգերի մեջ կային և´ հուզական,և´ հայրենասիրական, ինչպես նաև ուրախ երգեր: Ու նպատակը մեկն էր, որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց` առանց այդ էլ տառապալից դեմքերին: Ու ինձ մոտ ստացվեց, որովհետև բոլորս ենք ուզում, որ իրենք շարունակեն ապրել, արարել, շարունակեն առաջ նայել: Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը: Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների, որոնց մասին չեմ լուսաբանել, ավելորդ PR չանելու համար, և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»:
Սիլվա Հակոբյանի «Խաչիկ, Վաչիկ» երգի ներքո․ տեսանյութը կարող եք դիտել նաև այս հղումով։
Դիտեք նաև՝
Մենք կունենանք էն երկիրը, որի համար պարբերաբար զոհում ենք մեր երեխեքին․ Աննա Հակոբյան