▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երգիչ Սարգիս Աբրահամյանը գողացել է ադրբեջանցի հայտնի արտիստի երգը»

Մհեր Բաղդասարյանը և Արա Ղազարյանը «Օձի լեզու» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել են երգիչ Սարգիս Աբրահամյանին: Հաղորդավարները բազմաթիվ եթեր են նվիրել ադրբեջանական երգերը լսելուն և տարածելուն:

«Սարգիս Աբրահամյան անունով ոմն երգիչ գողացել է ադրբեջանցի հայտնի արտիստի երգը: «Հեչել-հեչել» անունով երգը գողացված է ադրբեջանցի երգչուհի Ռոյայի «Բելկեդե» երգից, որը հրապարակվել է յութուբում 7 տարի առաջ, իսկ Սարգիս Աբրահամյանի գործը հրապարակվել է 2 տարի առաջ»,- ասում է Մհեր Բաղդասարյանը:

 

Հաղորդավարները վստահեցնում են, որ աշխատանքը լսել են նաև մասնագետներ, որոնք փաստել են պլագիատի մասին:

«Ես չունեմ երաժշտական կրթություն, բայց պլագիատն ակնհայտ է: Մենք երաժիշտներ չենք, բայց մասնագետներին ներկայացրել ենք տարբերակները և նրանք ևս հակված է վարկածի, որ աշխատանքը կրկնօրինակված է»,- ասաց Արա Ղազարյանը:

Հաղորդավարները հորդորեցին երգչին հեռացնել տեսահոլովակը, որն ունի շուրջ 2 մլն դիտում, իսկ արդյունքում երգիչը հեռացրել է տեսահոլովակը յութուբյան իր էջից:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին