▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը սրտի բարդ վիրահատության է ենթարկվել

 

Այսօր ռուսաստանցի հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը սրտի բարդ վիրահատության է ենթարկվել: Նրան  վիրահատել է Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության մոսկովյան կենտրոնի ղեկավար, սրտաբան Լեո Բոկերիան:

Ինչպես հայտնում է Life News-ը, 67-ամյա երգիծաբանը ենթարկվել է սրտի բարդ վիրահատության` փոխելով նրա սրտի փականը  եւ տեղադրելով երկու ստենտ:

Պետրոսյանը սրտաբանական կենտրոն էր դիմել դեռ նախորդ  շաբաթվա վերջին: Մի քանի օրվա ընթացքում արտիստը մանրամասն հետազոտվել էր, որից հետո նրան ենթարկել էին անոթային հետազոտության:  Այդ ժամանակ Եվգենի Պետրոսյանը ելույթի համար լքել էր հիվանդանոցը, սակայն արդեն գիտեր, որ պետք է վիրահատվի:

Վիրահատությունից հետո երգիծաբանին վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, որտեղ նա հետվիրահատական վերականգնում է անցնելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին