▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրիկ Վարդանյանը անվայել ժեստ է ցույց տվել հեռացվելուց հետո

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանն այսօր բարձրագույն խմբում կայացած «Արարատ» - «Փյունիկ» հանդիպման ժամանակ կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից:

Հանդիպման 68-րդ րոպեին նա ձեռքով հարվածել է իրեն ձեռքերով պահող մրցակցի գլխին, ապա կրծքով հրել մրցավար Հենրիկ Նալբանդյանին՝ համարելով, որ նա ուշացումով է արձագանքել «Արարատի» ֆուտբոլիստի թույլ տված խաղի կանոնների խախտմանը: Խաղադաշտից դուրս գալիս «Փյունիկի» ֆուտբոլիստը նաև անվայել ժեստ է ցույց տվել:

Ի դեպ, Էրիկ Վարդանյանն այս տարի արդեն մեկ անգամ աչքի էր ընկել ոչ սպորտային արարքով, երբ Հայաստանի նախորդ առաջնության 4-րդ խաղաշրջանի «Լոռի ՖԱ» - «Փյունիկ» հանդիպման ավարտից հետո Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տարածքում մասնակցել էր ծեծկռտուքի և քարով հարվածել մրցակցի խաղացողին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հունիս ամսին նրան որակազրկել էր 5 խաղով, սակայն օգոստոսին ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի միջնորդությունից հետո կասեցրել էր այն, որպեսզի ֆուտբոլիստը հավաքականի հանդիպումներից առաջ հնարավորություն ունենա մասնակցելու առաջնության խաղերին: Այնպես որ, Էրիկ Վարդանյանը Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներից առաջ կրկին կարող է հայտնվել նույն խնդրի առջև:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին