Երաժիշտ, դերասան Գարիկ Պապոյանն ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է իր ընտանի կենդանիների հետ։ Հրապարակմանը կից Գարիկը պատմել է շան՝ Շամիի կորստի մասին։
«Արդեն եղավ 6 ամիս..
Երկար ժամանակ չէի գրում ու չէի խոսում սրա մասին..
Շամին ապրեց 10 տարի..
2012 հունիս - 2022 հունիս:
10 տարի առաջ լցրեց իմ ու Մարիաննայի նոր ձևավորվող ընտանիքը լիքը ջերմությամբ, կրծած կոշիկներով ու գիշերային խրմփոցով..
Մեր Շամին էր` մեկ-մեկ չարաճճի, չլսող: Մեկ-մեկ ժամերով ոտքերիդ նենց խորը քնած, որ չէիր շարժվում, որ չարթնանա..
Ու տենց..
6 ամիս ա մեր տունը «դատարկ» էր..
Վերջերս, ծննդյանս օրը, մեզ նվիրեցին Բալիին` մեր նոր բնակչին, ով դեռ շատ փոքրիկ ա, չի լրացնի Շամիի տեղը, բայց կունենա իրենը:
Ու մինչև նրան կասեք ողջույն, ճիշտ գտա, որ Շամիին ասեք մնաս բարով..․», - գրել է նա։