▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկար տարիներ ունեիք կառավարությանն ավելի հաշվետու ու թափանցիկ դարձնելու. բանավեճ՝ Աշոտյանի և Միրզոյանի միջև

 

Այսօր Ազգային ժողովում մինչ օրակարգային հարցերի քվեարկությունը, բանավեճ տեղի ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի և առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև: Արմեն Աշոտյանը կոչ արեց դեմ քվեարկել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծին,  որովհետև դրանում չի ներառվել իր առաջարկը, որը վերաբերում էր վարչապետին պատկանող ինքնաթիռով ու ուղղաթիռով թռիչքների ֆինանսավորման ու դրանից օգտվածների անունները հրապարակելուն:



«Երկրորդ անգամ փորձում եմ ավելի հաշվետու դարձնել, փորձում եմ ավելի թափանցիկ դարձնել կառավարության ծախսերը, հրապարակել կառավարական ինքնաթիռով թռչողների անուն–ազգանունները, ծախսը հրապարակել: Շատ էլ լավ առիթ էր հասարակությանը տեղյակ պահելու, թե ուր են գնում պետական միջոցներն ու ինչի համար»,- ասաց Աշոտյանը:

 

 

 

 

 

 

 

 

 


Աշոտյանից հետո ձայն խնդրեց ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը

Նա հիշեցրեց, որ կառավարության ներկայացրած նախագիծը վերաբերում է բացառապես հասցեների փոփոխությանը։  «Այստեղ ի՞նչ կապ ունեն ինքնաթիռները, ուղղաթիռներն ու այլ շարժական գույքը, հասկանալի չէ: Ինչ վերաբերում է կառավարությանն ավելի հաշվետու դարձնելու մտքին,  ապա Ձեր այդ «ջանքերը» «ժամանակավրեպ» են:

Դուք երկար տարիներ ժամանակ ունեիք կառավարությանն ավելի հաշվետու ու թափանցիկ դարձնելու, և երկրորդ պատճառը` հարկ չկա կառավարությանն ավելի հաշվետու ու թափանցիկ դարձնել, որովհետև կառավարությունն անհամեմատ ավելի հաշվետու ու թափանցիկ է, քան 6-7 ամիս առաջ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին