Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ավիրում Ռուբեն Հայրապետյանի՝ Շուշիում գտնվող առանձնատունը։
«Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ, գրողի ծոցը․․․ Մենք ավելի կարևոր բան ենք կորցրել․ մեր երկիրն է կորել, մեր 5000 երեխեքն են զոհվել, 10 000-ից ավել երեխայի ճակատագիր խեղվել է, դրա մասին եկեք մտածենք, ի՞նչ տուն, թող տաս հատ էդպիսի տուն քանդվի, Երևանի տունս էլ եմ պատրաստ կորցնել, միայն թե էդ երեխեքն ու երկիրս հետ գան։ Ես ոչ միայն Շուշիում, այլ տեղերում էլ շատ ներդրումներ եմ արել, բայց թքած ունեմ ամեն ինչի վրա, ավելի կարևոր բաներ կան»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Նա նշել է, որ իր մտածմունքը ոչ թե իր տուն կորցնելն է, այլ այն մարդկանց, որոնք մնացել են անտուն․
«Մարդիկ կան, որոնց միակ ունեցվածքը եղել է տունը ու էսօր էդ էլ չունեն, մնացել են դրսում։ Ես Շուշիի էդ տունը կառուցել եմ, որովհետև Ղարաբաղը շատ եմ սիրում, թե չէ տան կարիք չեմ ունեցել։ Էն մարդիկ, որոնք էսօր տանիք չունեն իրենց գլխին, իրենց համար է դժվար, այ իրանց համար եմ ցավում»,- ասել է Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Շուշին ու, առհասարակ, Արցախը կորցնելու մեղավորն ու պատճառը ՀՀ վարչապետն է․
«Շուշին ոչ թե կորցրել ենք, այլ դավաճանաբար ծախել են, որովհետև ունենք երկրի դժբախտ, դժգույն ղեկավար՝ ի դեմս ապիկար Նիկոլ Փաշինյանի»,- նշել է նա։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


