▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկիրը թալանող ռեժիմը կազմաքանդվել է, սակայն դեռ առջևում շատ գործ կա անելու․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «20.06.2008թ. Մատենադարան, Մարտի 1-ին հաջորդած հանրահավաքներից կարծես թե առաջինը:

Նկարում ես եմ, Արայիկ Հարությունյանը և մեր այլ ընկերներ, ովքեր դեռ շատ վաղուց հավատում էին, որ ունենալու են ժողովրդավար, առաջադեմ և զարգացող պետություն:

Մի մեծ քայլ այդ ճանապարհին արվել է` ավտորիտար ու երկիրը թալանող ռեժիմը կազմաքանդվել է, սակայն դեռ առջևում շատ գործ կա անելու: Պետք է էական բարեփոխումների ենթարկվեն երկրի գրեթե բոլոր կարևորագույն համակարգերը: Բարեփոխումները երբեմն դիմադրության են արժանանում մի շարք քաղաքացիների կողմից, քանի որ հարմարավետության զոնայի մեջ ապրելը միշտ ավելի հեշտ է, քան ինչ-որ բան դրականորեն փոխելը և առաջ գնալը:

Ուզում էի ասել, որ մեր ժողովրդի հետ մեկտեղ առաջ գնալուն ու առաջընթացին այլընտրանք չկա: Ընտրությունը կատարված է: Հետընթաց չի լինելու, Հայաստանը դառնալու է զարգացած ու առաջադեմ երկիր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին