«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկիրն այս վիճակից դուրս բերելու և՛ ծրագիրը կա, և՛ թիմը կա
. Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման ընթացքը, կապահովի սահմանների անձեռնմխելիությունը, կիրագործի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ, արդար, բարեկեցիկ երկիր . Մեզ պետք է պոպուլիզմին, ստին, պարտվողականությանը, քաոսին այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի անցյալի դրականը, կմերժի բացասականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանության սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու լուծումներ, կտա ապագայի տեսլական . Նիկոլին հեռացնելուց հետո առաջին մեր երեք քայլերը լինելու են պետության ողնաշարը հանդիսացող համակարգերի վերակենդանացումը․ - Սպառողական, արժեք չստեղծող տնտեսության փոխարեն՝ մրցունակ ու առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն, - Կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն՝ իրապես մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր - մուրացիկ դիվանագիտության փոխարեն ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ ստրկական արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով, Արցախի ու Հայաստանի շահերն սպասարկող օրակարգով»։ |
«Երկիրն այս վիճակից դուրս բերելու և՛ ծրագիրը, և՛ թիմը կա». Իշխան Սաղաթելյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet