Նոյեմբեր ամիսը տնտեսական առումով նոր զարգացումների ամիս էր: Դոլարի արժևորմանը հետևեց դրամի արժեզրկումը: Ազգային արժույթի արժեզրկում տեղի ունեցավ շատ երկներում, և դրա հիմնական պատճառները արտաքին գործոններն էին:
Հայաստանում այն ընդունվեց որոշ մարդկանց կողմից շատ ծայրահեղական մոտեցումներով: Սակայն շուտով ամեն ինչ կկարգավորվի: Հայաստանի բանկերի միության նախագահի խոսքերով դա տեղի կունենա երկու շաբաթից : Ըստ ՀԲ միության նախագահի, ՀՀ կենտրոնական բանկը ունի այնքան ուժ, եռանդ և ֆինանսական հնարավորություններ, որպեսզի զսպի գնաճը: