▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկուսին էլ տեղում պիտի գնդակահարեն» ․ Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայր

«Երկուսին էլ տեղում պիտի գնդակահարեն» ․ Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ մեղադրյալների մասին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող Պեմզաշենում մոր և երկու երեխաների դաժան սպանության գործով դատական նիստի ժամանակ սպանված ընտանիքի հայրը հանդես եկավ կարճ խոսքով՝ ասելով հետևյալը. «Երկուսն էլ (մեղադրյալներ Արկադի Բարսեղյանն ու Վրույր Բարսեղյանը-խմբ.) պետք է տեղում գնդակահարվեն, ուրիշ ոչ մի բան. գնդակահարվեն ու հարցը փակվի»:

***

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում մեկնարկել է Պեմզաշենում մոր և երկու երեխաների դաժան սպանության գործով դատական նիստը: Այս պահին դատավորի հարցերին է պատասխանում սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը: Վերջինն ասաց, որ չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, ունի վեցամյա կրթություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին