Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, որի ցնցումները զգացվել են նաև Երևանում: Շիրակի մարզի մի քանի գյուղեր էլ հոսանքազրկվել են:
Հոսանքազրկումներ են եղել նաև Գյումրիի որոշ թաղամասերում։ Քաղաքացիները վախից դուրս են եկել շենքերից։ Երկրաշարժը զգացվել է նաև Տավուշի մարզում:
ԱԻՆ-ից Asekose.am-ին հայտնում են, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում վերջին ուժեղ երկրաշարժը՝ 4,7 մագնիտուդ, տեղի էր ունեցել մեկ տարի առաջ՝ նույն օրը՝ 2021-ի փետրվարի 13-ին, ժամը 15:29-ին:
Դիտեք նաև՝