▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Երևանում և մարզերում

Սույն թվականի հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում ` 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին