«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի խոսքով, այսօր գտնվում ենք աղետալի վիճակում.
«Հանրությունը, ժողովուրդը չունի ոչ նպատակ, ոչ տեսլական, ոչ գաղափարախոսություն, չունի մեկին, ում վստահում է, այնքան ամեն բան ջնջվել է, որ հարեւանին չենք վստահում, ընկերոջը չենք վստահում, մարդն իր եղբորը չի վստահում: Ընտանիքում 4-5 հոգով իրարամերժ մտքերով գաղափարներով իրար տալիս են, ընկերներով իրար հետ չեն շփվում, որովհետեւ տարբեր կարծիքներ ունեն… Բայց բոլորը թվացյալ խելոք ու կրթյալ մարդիկ են` գիտնականներ, մանկավարժներ, բժիշկներ… Ինչո՞ւ ենք մենք այսքան ջլատվել, մանրացել… Եվ երկրի առաջին դեմքերից մինչեւ հավաքարարը, ուսուցիչն ու գիտնականը մանր թեմաներ են քննարկում, փոխանակ խոշոր գաղափարների»:
Հայելի ակումբում Տիգրան Հեքեքյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Դիտեք նաև՝