«Ես իհարկե ուրախանում եմ, որ ազատականությունն առաջ է գնացել, բայց նաև պիտի խոսել այն վատ իրավիճակի մասին, որ այսօր մեր երկրում կա՝ պայքար եկեղեցու դեմ, տարբեր սեքսուալ վատ տրամաբանություն ունեցող մարդիկ իշխանությունում և իշխանությունից դուրս գտնվող։ Եվ խոսել ազատականության մասին, մտածել ով ինչ ուզում խոսում է, դա ազատականություն չի»։

Ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, որից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է, թե տեսնում է արդյոք, որ երկրում մթնոլորտ է փոխվել, որ կոռուպցիայի դեմ պայքար կա, դաշտն ազատականանում է։

«Ազատականությունը նա է, երբ մարդիկ կարողանում են գրագետ ձևով արտահայտվել իրավիճակների մասին, խոսքերի, բնութագրերի մասին։ Կարծեք թե խառը պրոցեսներ են»,-հավելել է Գալուստ Սահակյանը:
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում


