Հողատվության և հայրենավաճառության վիրուսը հասել է Երուսաղեմ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեսանյութ է հրապարակել գործարար Վահե Բալբալյանը։ Երուսաղեմի հայերը սարսափելի «ընդունելություն» են մատուցել քահանային, ով նախկինում փողի դիմաց վաճառել էր հայկական եկեղեցու հողը՝ Կովերի պարտեզ անվանվամբ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են քահանային «դավաճան» վանկարկումներով, հրմշտելով, հարվածելով վտարում Սուրբ Հակոբ վանքից։
Հայերի ձեռքին Արցախի դրոշն էր։ Վահե Բալբալյանը նաև գրել է․ «Ոչինչ, դուք միայն մի քիչ էլ ապրեք, չսատկեք, մինչև մեր արդարության բռունցքը՝ «Նեմեսիսը», ձեզ էլ կհասնի, հայրենավաճառներ։ Այրվելու եք դժոխքի կրակների մեջ, 30 արծաթով վաճառված հուդաներ»։
Մանրամասները՝ տեսանյութում։