Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ
«ՔՈՉԱՐ մշակութային հիմնադրամ»-ը հայտնում է. «Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ։
Նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, IBIS հյուրանոցի ԿԱՐԻՆ սրահում Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրավիրում են ձեզ՝ ներկայացնելու փաստեր։
Այդ մասին ահազանգվել է նաև ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։
Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։
Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ»։