ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ նոր լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա կապակցությամբ.
«Մեկ-մեկ մտածում եմ, թե որտեղ ես կլինեի և ինչով հիմա ընդհանրապես կզբաղվեի, եթե քեզ չհանդիպեի:
Ու հասկանում եմ, որ գրեթե մեկ տասնամյակ առաջ ես, գտնելով քեզ, քո շնորհիվ իրականում գտա նաև ինձ:
Շնորհավոր ծնունդդ, իմ սեր, իմացիր, որ մեր պատմությունը դեռ նոր է սկսվում»,- գրել է Սիմոնյանը։