Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը, իր իստագրամյան էջում անդրադարձել է վերջերս Ադլեր քաղաքում թափառական շների մասսայական թունավորմանը:
«Ցանկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր կապ ունեն այդ դաժանության հետ, երկար ժամանակ հիվանդանան և տանջամահ լինեն: Ինչու որոշ մարդիկ բուժում են, օգնություն են ցույց տալիս, կացության վայր են տրամադրում, մտահոգվում են, իսկ որոշ վիժվածքներ նման բաներ են անում: Ես ամաչում եմ, որ ապրում եմ նման երկրում:
Արդեն հոգնել ենք ձեր ուտեստների գովազդներով, եղանակի տեսություններով, սելֆիներով և այլն: Արթնացեք և նայեք, թե ինչ է կատարվում ձեր շրջապատում», - գրել է մարզուհին:
Հավելենք, որ փետրվարի 14-ին Ադլերի առևտրի կենտրոններից մեկի առջև անհայտ մարդիկ թունավորել են տասնյակ թափառող շների: