Դիտեք նաև՝
Օրեր առաջ մոդել Անիտա Հարությունյանն իր միկրոբլոգում տեղեկացրել էր իր հետևորդներին, որ պատրաստվում է ընդմիշտ մեկնել Հայաստանից, քանի որ համարում է, որ Հայաստանն արժանի չէ իր ներկայությանը: Սկանդալային մոդելի գրառումը համացանցում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Asekose.am-ը կապ հաստատեց մոդելի հետ՝ճշտելու, թե որն է նրա բարկության և հայրենիքը լքելու իրական պատճառը:
«Պետք է նշեմ, որ ոչ ոք չի կարող խանգարել ինձ ապրել Հայաստանում,և, առհասարակ, որտեղ ցանկանամ, այնտեղ էլ կապրեմ: Ինձ համար ուղղակի սարսափելի է, որ Հայաստանում՝ ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ ես երկար ժամանակ ապրել եմ, բացի նրանից, որ մարդիկ ունեն կեղտոտ բերան, այլ նաև փողոցներն են կեղտոտ: Ես չեմ ցանկանում, որ այդ աղբը գա ու լցվի իմ տուն: Ես չեմ վախենում խոսել այն ամենի մասին, ինչն ինձ անհանգստացնում է, քանի որ ես Հայաստանը ներկայացնում եմ տարբեր երկրներում և իրավունք ունեմ նաև պահանջել իմ երկրից: Իմ կյանքը գեղեցիկ ու բարեկեցիկ դարձնելու համար ուզում եմ ապրել Հայաստանից դուրս, քանի որ արտերկրում չկա այն կեղտը, որը սփռված է այստեղ: Շատ դեպքերում, երբ ընկերուհիներս արտերկրից գալիս են Հայաստան, ես ամաչում եմ նրանց հետ դուրս գալ փողոց, քանի որ ամոթ է, որ մարդիկ աղբի հոտ են շնչում: Ես չեմ կարողանում այս երկրում պարծենալ, այդ պատճառով էլ ցանկանում եմ ապրել այնտեղ, որտեղ ես ինձ լիարժեք ու հարմարավետ կզգամ»: Այն հարցին՝ արդյո ՞ք չի զղջում այստեղ թողնել ամեն բան և արտերկրում սկսել 0-ից, մոդելն ասաց.
«Հայաստանն արժանի չէ իմ ներկայությանն ու իմ գործունեությանը: Ես ամաչում եմ, որ հայ եմ և որ ապրում եմ Հայաստանում: Ես ինձ առավել եմ դասում և գնահատում : Եվ վստահորեն ասում եմ, որ արտերկրում իմ գործունեությունն ավելի է զարգանալու: Ինչ վերաբերում է այստեղի համագործակցություններին, պետք է փաստեմ, որ դրանք շարունակական են լինելու, իսկ արտերկրում շուտով կավելանան պայմանագրերը լուրջ ապրանքանիշների հետ: Ես կվերադառնամ այն ժամանակ, երբ մաքրվի ամեն բան, մարդկանց հոգիներից սկսած մինչև փողոցներ: Չեմ կարող չխոսել նաև այն մայրերից, ովքեր ամենավերջին հայհոյանքներով մեկնաբանություններ են թողնում: Նման մարդիկ ծնող դառնալու իրավունք չունեն: Ես այստեղ կապող այլևս ոչինչ չունեմ»:
Asekose.am-ի հետ զրույցի ժամանակ Անիտան գտնվում էր օդանավակայանում, սակայն մեր հարցին, թե որտեղ է պատրաստվում մեկնել, մոդելը նախընտրեց անպատասխան թողնել և հավելեց, որ չնայած այս ամենին՝ ինքը սիրում է իր հայրենիքն ու այստեղ է թողնում իր հույզերն ու սերը:
Դիտեք նաև՝