Հայահավաքի նպատակն էր ցույց տալ, որ թիվ մեկ դավաճանի հրաժարականի պահանջը օրակարգի թիվ մեկ խնդիրն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
«Մենք Հանրապետության հրապարակից շարժվեցիքն Դատախազության շենքի մոտ մեկ նպատակով, հարցնել գլխավոր դատախազին, թե ինչ եղավ Ղազինյանի այն հիմնավոր ապացույցները, որոնց հիման վրա դատախազությունը պետք է գործ հարուցեր դավաճան Նիկոլի դեմ եւ ձերբակալեր: Մինչեւ այսօր այդ պատասխանը չկա, գլխավոր դատախազությունը լռում է:
Դրանից հետո մենք շարժվեցինք դեպի կառավարության շենք: Սկզբից մենք շատ մոտեցանք, հետո ոստիկանությունը չգիտես ինչու, սկսեց մեզ հետ հրել, թե պետք է մի մետր հետ գնաք, եւ սկսվեց հրմշտոցը: Երբ տեսանք, որ դրա հետեւանքով, մարդիկ վատանում էին, որոշեցինք հետ գնալ: Հենց այդտեղ, շատրվանների մոտից ոստիկանները սկսեցին բերման ենթարկել: Տարան Իսրայել Հակոբկոխյանին, Տիգրան Չոբանյանին, Չախալյանին: Ասացի՝ ուր եք տանում մեր տղերքին, եթե այդպես է՝ ինձ էլ տարեք: Ասեց՝ արի գանք: Հետո բանից պարզվեց՝ 170 էջանոց մեղադրանք է մեզ առաջադրված եւ ինձ վրա ցուցմունք է տվել երկու անասուն՝ վարորդ: Երկու օր մնացինք անազատության մեջ: Փառք Աստծո, այս ոհմակը չի հասցրել գրավել դատարանները, եւ դատարանը ազատ արձակեք մեզ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս միջադեպով իրենց չեն կարողացել վախեցնել, իրենք շարունակում են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Արագած Ախոյանն անդրադարձավ նաեւ պատերազմի արդյունքին՝ նշելով. «Հազարավոր մարդիկ կան, որոնք կարող են ապացուցել, որ եղել է դավաճանական պլան: Նրանք վկայություններ կտան, թե ինչպես է վաճառել մեր հայրենիքը»:
Ինչ վերաբերում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ԱՄՆ այցին, նա ասաց.
«Ես իրեն չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ կայֆարիկ ա, եւ վայելում է այս հատվածը, որովհետեւ հաստատ համոզված են, իր ընտանիքը գիտի, որ սա իրենց վերջն է, եւ իրենց հայրիկը շուտով պատասխան է տալու այս ամեն ինչի համար: Ասում են՝ քանի հնարավորություն կա, սպասի էս էլ, էս էլ վայելենք: Հարամ լինի իրենց վոյաժները, երբ ամբողջ մի ազգ հայհոյում է»: