Ինչպես հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 5-ին՝ նախագահությամբ Մանվել Շահվերդյանի, Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխեց կալանքով՝ 1 ամիս 15 օր ժամկետով։ Դատական նիստի ժամանակ աղմկահարույց հայտարարություններով հանդես եկավ Աշոտ Փաշինյանը, ըստ որի՝ «նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել»: «Հանրային ձայն»-ի եթերում Վարդան Ղուկասյանը (Դոգ») անդրադարձել է դատական նիստին ու վարչապետի որդու ելույթին. «22-23 տարեկան տղեն էսքան բ**ի տղա՞: Գա, կանգի դատարանի դահլիճում ու ասի՝ 4-ից 8 տարի ա հասնում, տնային կալանք ո՞նց եք տալիս: Ես զարմացա, որ ես զարմացա... Ես առաջ դրական կարծիք ունեի էս լակոտի մասին, ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում, ես հույս ունեի, որ կարող ա դիք ա, ծառից հեռու գլորվել ա: 22-23 տարեկան տղեն կանգնում, ասում ա՝ ի՞նչ տնային կալանք, կոխցրեք, թող էթա»,- ասել է Ղուկասյանը: |
«Ես առաջ դրական կարծիք ունեի էս ***ի մասին». Վարդան Ղուկասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet