▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես այն միրգն եմ, որ մարդիկ ցանկանում են կծել... Ռոնալդու

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում խոսել է իր հանրաճանաչության մասին։ Այս պահին 37-ամյա ֆուտբոլիստն Instagram-ում ունի 497 միլիոն հետևորդ՝ աշխարհում ամենաշատը։

«Դա ոչ միայն այն պատճառով է, որ ես լավն եմ ֆուտբոլում: Մնացածը նույնպես կարևոր է: Պետք է խարիզմատիկ լինել, իսկ գեղեցիկ արտաքինն օգնում է:

Ես չգիտեմ իրական պատճառը։ Բայց ես այն միրգն եմ, որ մարդիկ ցանկանում են կծել»,- ասել է Ռոնալդուն Piers Morgan Manchester Evening News-ին տված հարցազրույցում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին