Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լուսանկարներ է հրապարակել, որոնց կից արել է հետևյալ գրառումը.
«Այսօր ստանձնել եմ հերթական հիանալի վստահորդիս՝ Սոնա Աղեկյանի պաշտպանությունը՝ «ծանր վիրավորանքի» հիասքանչ հոդվածով։
Վստահորդիս մեղադրում են շատ գողտրիկ մի բանաստեղծության համար (կցվում է)։ Ընդ որում՝ բանաստեղծությունը գրված է հայ գուսանական արվեստի բոլոր ավանդույթների պահպանմամբ՝ գեղեցիկ փոխաբերություններով, պատկերավորումներով, տաղաչափական համարձակ լուծումներով։
Դե հիմա ես չեմ՝ դուք եք։ Դե ասեք՝ էս բանաստեղծության ի՞նչն է «ծանր վիրավորանք»»: