▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս բազմաչարչար երիտօլիգարխին մի մեդալ տվեք»

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի գրառումը․

«Սույն պարոնը 2015-16 թվերին քաղաքապետարանում թափառող շների հարցերով էր զբաղվում ու չիր չորացնում: Հետո՝ 2018-ին, դառավ փոխվարչապետ, իսկ հետո..... ավիացիան կուրացիա անող` լոուքոստերների կնքահայր, Ամուլսարի սիրահար, քովիդի պարետ, կանանց հարցերով գերագույն մասնագետ, երկիր եկող տարբեր ֆոնդերին և ներդնողներին ընդունող, ԱՆԻՖ հիմնադրամի տնօրեն, կամուֆլյաժ հագավ գնաց Սև լիճ կապիկություն արեց, թե հարց չկա՝ լիճը մերն է, հիմա պարզվում է՝ Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ և քաղաքապետի պաշտոնի թեկնածու: Էս բազմաչարչար երիտօլիգարխին մի մեդալ տվեք իր տաղանդների համար կամ ԲԴԽ նախագահ դրեք ազնվագույնին: Հա ինչ, ինչ անում են, կուլ ենք տալիս»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին