▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես չեմ ասել «ա՛յ տվար», ասել եմ՝ «ա՛յ տղա»». Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ ԱԺ-ում իր ներկայությամբ տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին:

«Դուք ելույթ եք ունենում, Ձեզ էնտեղից ինչ-որ մեկը ռեպլիկ ա անում, և Դուք ասում եք՝ «Արան դու ես, ա՛յ տվար»,- Հակոբյանի խոսքը հարցազրույցի ժամանակ մեջբերեց լրագրող Պետրոս Ղազարյանը:

Ընդդիմադիր պատգամավորը, հակադարձելով լրագրողին, ասաց. «Ես չեմ ասել «ա՛յ տվար», ասել եմ՝ «ա՛յ տղա»: Սխա՛լ ա սղագրած: Էական չի՝ ինչ եմ ես ասել»:

-Ո՛չ, շատ էական է,- նրան հակադարձեց Պ. Ղազարյանը:

-Լա՛վ, օքեյ, իսկ ի՞նչ են ինձ ասում էնտեղից,- հարցրեց Հակոբյանը Ղազարյանին:

-Չէ՛, հլը սկսենք, թե Դուք ինչ եք ասում: Ձեր խմբակցության ղեկավարը շիշ ա շպրտում, Դուք «տվար» եք ասում, ու Դուք ասում եք՝ իրենք դա պլանավորե՞լ էին:

-Մի հատ էլ եմ ասում (սա թող հանկարծ չդիտվի որպես արդարացում): Ինքը ինձ ասում ա՝ «արա», ես իրան ասում եմ «արան դու ես, այ տղա»: Ու արդեն դրանից հետո իրանք երեքով իջնում են, այնտեղ արդեն պլանավորած էր՝ ով պետք ա հետևից գա: Առնետների նման հարձակվում են,- ասաց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին