▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ հայտնել, բայց եթե իմանայի, կհայտնեի. Արսեն Թորոսյանը՝ տեղակալի ձերբակալության մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այսօր ասաց, որ իրավապահ մարմիններին ինքը չի հայտնել տեղակալի՝ կաշառք վերցնելու մասին: Այդպիսի նախադեպեր, հիշեցնենք, արդեն կան եւ այս անգամ էլ կարծիքներ էին հնչում, որ փոխնախարարի ձերբակալության ետեւում Թորոսյանն է կանգնած:

 

 

Վերջին օրերին նա գտնվել է կարճատեւ արձակուրդում եւ փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալության լուրը լսել է արտերկրում: Նախարարը, սակայն, հերթական անգամ ընդգծեց կոռուպցիոն երեւույթները չթաքցնելու իր վճռականությունը: «Ես չեմ հայտնել, բայց դա չի նշանակում, որ եթե իմանայի, չէի հայտնի»,- ասաց նա՝ վերահաստատելով. «Ցանկացած իրավախախտման մասին իմանալու դեպքում իրավապահ մարմիններին առաջինը կհայտնեմ դրա մասին ու հակառակը կհամարեմ պարտակել: Լինի իմ աշխատակիցը, իմ ենթակա հիմնարկի ղեկավարը կամ որեւէ այլ աշխատակից, դա ոչինչ չի փոխում եւ այս գործում մենք ընկերներ, բարկամներ, հարազատներ չունենք: Նման վարքագիծ դրսեւորող ցանկացած մարդ մեր թշնամին է»,- ընդգծեց նախարար Թորոսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա անդրադարձավ նաեւ այն հարցին, թե արդյոք առողջապահության նախարարի տեղակալը իրավասո՞ւ էր միայնակ փոխել պետպատվերի շրջանակում բուժհաստատությանը տրամադրվող գումարի չափը: ԱԱԾ-ն փոխնախարարի ձերբակալությունը հաստատող հաղորդագրության մեջ նշել էր, որ նրան կաշառք տվող բուժհաստատության տնօրենը այդպիսի ակնկալիքներ է ունեցել, քանի որ պետպատվերի տարբեր ծրագրերով հատկացվող գումարը կրճատվել է:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես էլի չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել, բայց դա մի արատավոր սովորություն է եղել հավանաբար, որ փորձել են հետագայում իրենց «լավ նայելու» վերաբերմունք ստանալ որեւէ պաշտոնյայից, որպեսզի հետագայում որոշումների կայացման վրա այդ բանը ազդի: Բայց ես հրապարակավ հայտարարել եմ, հիմա էլ եմ հայտարարում՝ որեւէ բժշկական կենտրոնին հատկացվող գումար ոչ մի կերպ պայմանավորված չի լինելու անձերով: Ոչ այդ բժշկական կենտրոնների պետական ու սեփական լինելով է պայմանավորված լինելու, ոչ այդ կենտրոնների սեփականատերերով, ոչ էլ այլ բաներով, այլ պայմանավորված է լինելու մատուցվող ծառայություններով, դրանց ծավալով: Իսկ ապագայում, երբ որ ապահովագրությունը ի վերջո ներդրվի, ընդհանապես պայմանավորված է լինելու միայն ընդունած պացիենտների թվով»,- պատասխանեց նախարարը՝ հաստատելով, որ համապատասխան որոշումները կայացվում է նախարարի հրամանով եւ փոխնախարարը միայնակ այդպիսի փոփոխություններ անել չէր կարող:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին