«Ես չեմ կարծում՝ էդտեղ հակաօրինական որևէ բան է եղել, որովհետև այդ մասով և՛ Գլխավոր դատապազությունն է մեկնաբանություն տարածել և Հակակոռուպցիոն կոմիտեն»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տան վաճառքի մասին հարցին, ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Շատ դեպքերում օրենքի գերակայությամբ պայմանավորված իրավիճակները մեր հանրությունը համադրում է բարոյական գնահատականների համատեքստում, և գուցե այդտեղից է գալիս տարընկալումը»,- ասաց նա։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։