▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ կարող չշարունակել իմ գործունեությունը. Դավիթ Խաժակյան

Ես շարունակելու եմ ներկայացնել փաստեր, բացահայտել թե կոռուպցիոն բնույթի գործարքները, թե քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունները, որոնք իրականացվում են քաղաքապետարանում, այդ թվում՝ քաղաքապետի կողմից։

Այս մասին հայտնում է news.am-ը, ում հետ զրույցում նշել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով նրան, որ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարությանը հայտարարել էր, թե քննարկում են Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը:

«Մենք երեկ երեկոյան և այսօր, բնականաբար, քննարկել ենք այդ տեսակետը։ Պարոն Մարուքյանը հայտնում է խմբակցության անդամների, այդ թվում նաև իմ տեսակետը։

Ես բազմիցս քննարկում եմ ունեցել Անի խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի հետ այն մասով, որ ցանկացած նիստի, քննարկման ժամանակ չպետք է անցնել անձնական վիրավորանքների դաշտ։

Սակայն իրավիճակից իրավիճակ, այդ թվում՝ քաղաքապետի սադրանքների արդյունքում գործընկերներս երբեմն բարկանում են եւ անցնում են որոշակի անձնավորված դաշտ։

Հենց դա երեկ տեղի ունեցավ, ինչը ստվերեց մեր կողմից ներկայացվող փաստերը, որոնք ըստ էության վերջին քաղաքական իրադարձությունների մեջ պետք է ամենաշատ քննարկվողը դառնային, որովհետեւ խոսքը պաշտոնական կեղծիքի եւ պաշտոնական լիազորությունների չարաշահման մասին է։

Դա անցավ երկրորդ դաշտ, որովհետև մարդիկ կենտրոնացան ոչ թե բուն փաստերի վրա, այլ ոճաբանության վրա։ Ստացվում է, որ մենք այդ ոճաբանությունը չենք կարողանում կարգավորել, իսկ փաստերի և երկարատև ուսումնասիրությունների արդյունքները կորում են այդ ֆոնին»,-հայտարարել է Խաժակյանը՝ հիշեցնելով, որ «Լույս» խմբակցությունում միայն ինքն է ներկայացնում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, սակայն կուսակցությունը պատասխանատվություն է կրում նաև ողջ խմբակցության համար:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Դիտեք նաև՝ Մենք մեր անդամի պատասխանատուն ենք և մենք մեր անդամի տեղը կարող ենք որոշելԷդմոն Մարուքյան

Կարդացեք նաև՝ «Լուսավոր Հայաստան»-ը քննարկում է Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանուց հետ կանչելու հարցը

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին