▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ պատրաստվում ոչինչ համբուրել. Գևորգ Կոստանյան

Aysor.am-ը գրել է, որ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը չգիտե, թե ով է լինելու զինվորական դատախազ, այդ հարցը դեռ չի քննարկվել: Լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով  ԱԺ խմբակցություններում հանդիպումը, հայտարարել է դատախազի թեկնածու Գ. Կոստանյանը: «Դեռ դրա ժամանակը չէ»,-ասել է նա:

Հարցին՝ արդյոք նա էլ է պատրաստվում է նույն կերպ հեռանալ, ինչպես Աղվան Հովսեփյանը, Գ.Կոստանյանը  պատասխանեց կտրուկ. «Ես չեմ պատրաստվում ոչինչ համբուրել»:

Ինչ վերաբերում է իր և Աղվան Հովսեփյանի հարաբերություններին, Գ.Կոստանյանը վստահեցրեց, որ մեծ հարգանք ունի արդեն նախկին գլխավոր դատախազի նկատմամբ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին