▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ձեզ զգուշացնում եմ՝ դուրս ենք գալու փողոց՝ քշենք-տանենք ձեզ բոլորիդ․ Գեղամ Նազարյան

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենց այս հավաքը շարունակական է լինելու․ «Լինելու է ավելի մեծ հավաք, հետո՝ շատ ավելի մեծ հավաք, հետո, եթե մեզ չլսեք, չանեք այնպես, ինչպես մենք ենք ասում՝ այսինքն՝ չլինի նյուրնբերգյան դատավարությունը, մենք բոլորս՝ ծնողներով, մեր երեխեքը ոչ միայն ծնողներ ունեն, այլև քույրեր, եղբայրներ, հարազատներ, ընկերներ ունեն, այդ բոլորը դուրս են գալու փողոց, և քշեն-տանեն ձեզ բոլորիդ։ Ես ձեզ զգուշացնում եմ՝ խելքներդ գլուխնե՛րդ հավաքեք»,- ասաց Գ․ Նազարյանը։

Դիմելով ԿԸՀ-ին՝ Նազարյանը կոչ արեց․ «Ոչ մի դեպքում չգրանցեք ո՛չ Նիկոլին, ո՛չ ուսապարկերին՝ պատգամավորի թեկնածու, որևէ ձևով․ դա վիրավորում է մեզ և դա չի բխում մեր պետության անվտանգությունից․ նրանք պետք է դատարաններում ցուցմունքներ տան, պատասխաններ տան, և ոչ թե՝ մասնակցեն ընտրությունների»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին