▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չգիտեմ մի երկիր, որտեղ ռազմական դրություն մտցնեն հոգուտ թշնամու. ՊՆ նախկին փոխնախարար

ՀՀ պաշտպանության  նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սեպտեմբերի 27-ին մտցվեց ռազմական դրություն։

Ռազմական դրության պայմաններում, իբրև թե պետք է պահեստազորի և տեխնիկայի համընդհանուր զորահավաք կազմակերպեին, բայց այն կառավարության կողմից միտումնավոր ձախողվեց, ինչը ձեռնատու էր միայն թշնամուն։

Կոչ արվեց կամավորական ջոկատներ ստեղծել, որի համար ռազմական դրություն բոլորովին պետք չէր։

Ռազմական դրության պայմաններում, արգելվեց պաշտոնական ստից ու կեղծիքից բացի, այլ կարծիք։ Սա ևս ձեռնատու էր միայն թշնամուն, որովհետև թիկունքը հաղթական պարտության մասին իմացավ միայն այն դեպքում, երբ Շուշին պաշտոնապես հանձնված էր, իսկ Նիկոլն արդեն ստորագրել էր կապիտուլյացիոն խայտառակ հայտարարությունը։ Այսինքն Հայրենիքի մեծ մասը վաճառելու գործարքը։

Ռազմական դրության ռեժիմի պարագայում Նիկոլը հանձնում է նաև Սյունիքի գյուղերը։ Ես չգիտեմ մի երկիր, որտեղ հայտարարված է ռազմական դրություն, բայց թշնամու զինված զորքերը, դրոշը ձեռքներին անարգել մտնում են այդ պետության տարածք։ Այս պարագայում ևս ՀՀ ռազմական դրությունը ձեռնտու է միայն թշնամուն։

Կապիտուլյացիայից հետո, ռազմական դրության ռեժիմի որոշ սահմանափակումներ հանվել են, բացառությամբ Նիկոլին անվստահություն հայտնելու սահմանափակմանը։ Սա ևս ձեռնտու է թշնամուն, որովհետև Ադրբեջանը որտեղի՞ց պետք է գտներ Նիկոլի պես դավաճան, որը կամավոր հիմունքներով ՀՀ գյուղերը ևս հանձնի թշնամուն։ Բացի այդ, ոչ միայն հանձնի հողերը, այլ նաև ոստիկանական բիրտ ուժով պայքարի իր արժանապատիվ քաղաքացիների դեմ։

Հայաստանում միայն հիմարները չեն համաձայնվի այն մտքի հետ, որ ՀՀ ում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմը ձեռնտու է եղել բացառապես Ադրբեջանին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին