▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես դատարանից թաքցնելու որևէ բան չունեմ. Ի՞նչ ցուցմունք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր, դատական նիստում ,մանրամասներ է ներկայացրել 2017 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2017թ մարտի 31-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում տեղի էր ունեցել միջադեպ քաղաքացի Արթուր Այվազյանի և «ԵԼՔ» դաշինքի անդամների միջև:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ պաշտոնական տեղեկատվության, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայր: Նիկոլ Փաշինյանը՝ որպես վկա, հարցաքննվել է «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի միջև 2017 թ. ԱԺ ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի շրջանակում:

 

 

Հարցաքննության ավարտից հետո վարչապետ Փաշինյանը ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչու է որոշել ներկայանալ դատարան, նշել է. «Դա ե՞ս եմ որոշում: Ես կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, երբ ծանուցվում է քննիչի կամ դատարանի կողմից, պետք է ներկայանա»:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործի շրջանակում իր հարցաքննվելու մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այո, այդ թվում՝ այս դատարանում»:

Կարդացեք նաև՝ Զենքը պահել էին Հայկի վրա. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարանում մանրամասներ ներկայացրեց

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին