▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին

Վայոց Ձոր մարզ այսօր ` ապրիլի 17-ին, Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակ համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր ծաղիկներ դնելու արցախյան վերջին պատերզամում զոհվածների շիրիմներին, միջադեպ տեղի ունեցավ:

Քաղաքացին  Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին:

«Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, սա իմ եղբոր գերեզմանն է, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թուլ չեմ տալիս»,-ասաց նա Փաշինյանին:

Գերեզմանոցից դուրս գալիս Փաշինանը նորից կանգնեց շիրիմի մոտ,  փորձեց խոսել այդ քաղաքացու հետ, որը սակայն Փաշինյանին ասաց. «Ձեր իշխանությունից ոչ ոք ինձ չի օգնել եղբորս դիակը գտնելու հարցում, ընդհակառակը խանգարել են»:

Փաշինյանը տեղեկացավ, որ զոհվածը քաղաքացու քրոջ ամուսինն է, անուհետեւ ասաց «լավ եղեք» եւ հեռացավ:

Նշենք, որ այս միջադեպը մոնտաժվել եւ հանվել է  Վաոց ձորի մարզ Նիկոլ Փաշինյանի արած այցի տեսանյութերից, որոնք Փաշինյանը տեղադրել է իր ֆեյսբուքան  էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին