Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Factor TV-ի եթերում հայտարարել է, որ Ազատում մոդուլային տնակ եղել է, սակայն չի օգտագործվել, զինվորներն ապրել են կացարանում, քանի որ «այնտեղ ավելի տաք է եղել»։ Լրագրողի հարցին՝ Ազատ գյուղում եղել է այդ տնակից, բայց չի՞ օգտագործվել, Մելքոնյանը պատասխանել է․ «Այդ տնակից եղել է, ես տեսել եմ, չի օգտագործվել, որովհետև կացարանում ավելի տաք է, տաքությունը կարելի է ապահովել»։ Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն՝ ՊՆ-ն անպետք ի՞ր է գնել, Գ․ Մելքոնյանն արձագանքել է․ «Չէ, շատ նորմալ տնակներ են, ամեն ինչով կահավորված»։ |
«Ես եմ տեսել՝ Ազատում մոդուլային տնակներ եղել են, բայց զինվորները կացարանում են ապրել»․ Գագիկ Մելքոնյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet