▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 25.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ես երբեք չեմ ասել՝ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է»․ Նիկոլ Փաշինյան

«Ես երբեք չեմ ասել՝ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, ամբողջությամբ բառը չեմ օգտագործել։ Տեղի է ունեցել հետևյալը, բռնի ուժով բանակի ներգրավմամբ, հանցավոր խմբավորումների ներգրավմամբ, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքի ճնշում և սպանություններ։ Դա բացահայտված է։ Այս ամեն ինչը պետք է իրավական գնահատական ստանա, դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»,- 2008թ․ մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին՝ հավատո՞ւմ եք, որ հնարավոր է հասնել բուն հրաման տվողներին, ասել է՝ եթե չհավատամ, նման խնդիր չեմ դնի։

Դիտեք նաև՝

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Բաքվում հայ գերիների դատավարություններին ու ՀՀ ԱԳՆ-ի մոտ կազմակերպված երեկվա ակցիային։ «Իհարկե, հասկանում եմ մարդկանց պահանջներն ու զգացումները։ Ես էլ, ԱԳՆ-ն էլ հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս։ Արվում են դիվանագիտական հնարավոր աշխատանքներ․․․ Մենք աշխարհը ավելի լավ իմանալու ու ճանաչելու խնդիր ունենք։ Ժամանակակից աշպարհն իրեն ավելի տեսանելի է դարձնում ու պետք է փորձենք գործել բանաձևերով ու փորձում ենք գործել բանաձևերով»,- ասել է Փաշինյանը։

***

«Զելենսկի-Թրամփ բանավեճից ի՞նչ տպավորություն ստացաք»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց լրագրողը։ «Չեմ մեկնաբանի»,- արձագանքեց Փաշինյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը քիչ առաջ ծաղիկներ խոնարհեցին 2008թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին