▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Անկախության և խաղաղության երաշխավորը ժողովուրդն է. Դավիթ Տոնոյան

Պետերբուրգում բախում է տեղի ունեցել հայերի եւ դաղստանցիների միջեւ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի. . .

Գոռ Կիրակոսյանը՝ ԱՄՆ-ի դժվարությունների, Հրանտ Թոխատյանին դագաղում պառկեցնելու, Ռաֆայել. . .

Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է․ Մանրամասնում է. . .

Ամերիկան չասեց՝ վա՜յ, Ժիրիկը գնաց... Ժիրայր Ավանյան

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է. ԱԱԾ պետի ԺՊ

Արմեն Սարգսյանը պատմել է 8-րդ դասարանում գրած շարադրության մասին

Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները պիտի վերադարձվեն Հայաստան․ Զոհրաբ Մնացականյան

Անկախությունը մշտապես արժևորելու լավագույն միջոցն աշխատանքն է․ Բակո Սահակյան

Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 21-ը՝ սննդի ապահովման նոր համակարգի անցած զորամասում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Շնորհակալ եմ, որ տարբերվող կինը կարող է լինել մեր անկախ երկրի հերոս. Վարդա Ավետիսյան

Ինչ ասելիք ունեի՝ ասել եմ․․․Սերժ Սարգսյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. Նիկոլ Փաշինյան

Պուտին-Փաշինյան հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Սերժ Սարգսյանն ուխտագնացության է գնացել Սուրբ Հովհաննես վանք

Այդ մեկ մարդը դու ես. Գյումրիում մեծարել են Նիկոլ Փաշինյանի մրցանակաբաշխության հերոսներին

Տեսահոլովակի պրեմիերա. Ջուս՝«Շնորհավոր»

ԱԱԾ-ն բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը զրուցում էին իրենց դիետայի մասին

Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. Սերժ Սարգսյան

Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան

Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Աննա Հակոբյանը «Սպայդերմեն» է նվիրել 6-րդ հարկից ընկած երեխային

Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին

Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանը. նրանք ընկերներ են

Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարական կտա և կմիանա այդ թիմին

Սենց կլնի ընդդիմությունը․․․Արարատ Միրզոյանը՝ Մանե Թանդիլյանի մասին

Մեր Անկախությունը մեր Ինքնությունն է․ Աննա Հակոբյանը՝ հայկական տարազով

Ի՞նչ է անկախությունը ՀՀ կառավարության անդամների համար

Խոնարհում մեր Նահատակներին. Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մի նախագծի պատմություն, որը բորբոքեց անցյալը, կամ՝ ինչո՞ւ են հանրապետականները մտահոգ․ Դավիթ Խաժակյան

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը. Նազենի Հովհաննիսյան

Հենրիխ Մխիթարյանին նվիրված նոր երգը

«Յուրի Ջորկաեֆը կայցելի Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան

Ովքե՞ր են նախագահ Սարգսյանից պետական պարգևներ ստացել Անկախության տոնի առթիվ

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի պատիժը խստացվեց.. . .

«Դատարանի հրապարակած որոշումները կայացվել են բիրտ, աննախադեպ ճնշումների տակ». Քոչարյանի փաստաբան

Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին լքել երկիրը բուժման նպատակով

Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց

Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու. Նիկոլ Փաշինյանը՝ ճանապարհաշինության մասին

Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնում եմ միջազգային. . .

«Ես աշխատում եմ, որ վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան». Դավիթ Տոնոյան

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան՝ դատարանի դիմաց. ՈւՂԻՂ

Աղմկահարույց միջադեպի գործով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը. ստուգվում է մարզպետի. . .

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային» օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

Ես երբեք Գյումրիի հրապարակն այսքան մարդաշատ չեմ տեսել՝ նույնիսկ հեղափոխության օրերին․ Նիկոլ Փաշինյան

Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ներկա է գտնվել «Գյումրու օր-2019» տոնական համերգին։

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ գյումրեցիներ,
Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Շնորհավո՛ր ձեր տոնը, 
Շնորհավո՛ր Գյումրիի օրը, 
Շնորհավո՛ր Հայաստանի օրը,
Շնորհավո՛ր հայ ժողովրդի օրը։

Այս հրապարակն ամեն ինչի մասին ասում է։ Ես երբեք Գյումրիի հրապարակը՝ Վարդանանց հրապարակը, այսքան մարդաշատ չեմ տեսել, նույնիսկ հեղափոխության օրերին, և սա նշանակում է, որ Գյումրին հաղթել է, գյումրեցին հաղթել է, կյանքը հաղթել է, աշխատանքը հաղթել է, Հայաստանը հաղթել է, հայ ժողովուրդը հաղթել է։

Սիրելի՛ գյումրեցիներ,

ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա տոն է Հայաստանի բոլոր քաղաքների, բոլոր բնակավայրերի համար և ուզում եմ բոլորիս պարզ լինի, թե ինչու է Գյումրին այսքան կարևոր մեզ համար։ Այն ժամանակներում, երբ երկար տարիների ասպատակություններից, ավերներից հետո Հայաստանը կիսավեր, խրճիթային, գեղջկական մի երկիր էր, Գյումրին եղել է Հայաստանի քաղաքային կյանքի ամենակարևոր կենտրոնը, Գյումրին բոլորիս համար պահել-պահպանել-զարգացրել է քաղաքային կյանքի ավանդույթը։ Եվ այսօր այս է պատճառը, որ մենք Գյումրին այսքան կարևորում ենք, որովհետև Գյումրին մեր ժողովրդի համար ավելի դժնդակ տարիներին պահել է քաղաքակիրթ ժողովրդի մեր կերպարը, քաղաքակիրթ ժողովրդի մեր ապրելակերպը և դիմագիծը։ Այս է պատճառը, որ մենք սիրում ու պաշտում ենք Գյումրին, որ մենք հպարտանում ենք Գյումրիով, հպարտանում ենք գյումրեցիներով։

Եվ ուզում եմ ամենակարևոր արձանագրումն անել. մենք պետք է փոխենք Գյումրիի ընկալումը։ Բավական է մենք Գյումրի ասելով հասկանանք աղետի գոտի, որովհետև Գյումրին աղետի գոտի չէ։ Գյումրին աշխատանքի, մշակույթի, հաղթանակի, հիմա նաև արդեն հեղափոխության, ժողովրդի հաղթանակի, քաղաքակրթության ու ժողովրդավարության կենտրոն է։

Սա չի նշանակում, թե 1988 թվականի աղետի հետևանքները վերացված են։ Ամենևին։ Բայց երբ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դա չի նշանակում, որ մեր հպարտությունն այս ընթացքում հարվածներ չի ստացել։ Դա ամենևին դա չի նշանակում։ Երբ ասում ենք, որ հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է, դա ամենևին չի նշանակում, թե մենք պարտություններ չենք կրել։ Ընդհակառակը, դա նշանակում է, որ մենք, պարտությունների միջով անցնելով, կարողացել ենք նոր ուժ տալ հաղթանակի մեր կամքին։ Եվ Գյումրին, աղետի միջով անցնելով, աղքատության, դժնդակ օրերի միջով անցնելով, դժվարությունների միջով այսօր էլ անցնում է, բայց ի ցույց է դնում իր հաստատակամությունը՝ ապրելու, կերտելու, աշխատելու, արարելու, ծաղկելու և դառնալու մշակութային, քաղաքական, տնտեսական կյանքի իսկական կենտրոն։

Եվ ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա. այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների կենտրոնը, այսինքն՝ սեպտեմբերի 21-ի գլխավոր տոնակատարությունները տեղի են ունենալու Գյումրի քաղաքում։ Այսպիսով, մենք նոր ավանդույթի սկիզբ ենք դնում. այսպես ամեն տարի մենք սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օրը, մարզից մարզ ենք տեղափոխելու, և դա սկսում ենք Գյումրիից։ Եվ էլի ուզում եմ հիմա մեծ հաճույքով այսօրվանից՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 21-ը հայտարարել Գյումրիի միամսյակ։

Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներից և գյուղերից, Սփյուռքի բոլոր համայնքներից, ովքեր չեն եղել Գյումրիում, ովքեր չեն տեսել Գյումրին, կոչ եմ անում ձեզ՝ անպայման այցելել Գյումրի, որովհետև ոչ մի հայ ինքն իրեն մինչև վերջ չի ճանաչի, քանի դեռ ինքը չի եղել Գյումրիում։ Մենք մեր ազգը, ինքներս մեզ ճանաչելու համար պետք է տեսնենք Գյումրին, իմանանք նրա ամեն բակը, ամեն տունը, ամեն պատը, ամեն շենքը։

Եվ ուրեմն, շնորհավո՛ր, Գյումրի, քո տոնը։

Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Գյումրին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ազատ և երջանիկ Գյումրիում, ազատ և երջանիկ Հայաստանում։

Դուխո՛վ, ժողովուրդ ջան, դուխո՛վ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին