«Ես երբեք հինը չեմ եղել, ես միշտ նորն եմ եղել, ես երեք գլխավոր հրամանատար եմ ունեցել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, և երբեք անօրինական հրաման չեմ ստացել, ատելության մթնոլորտի սերմանում այն ժամանակ չեմ լսել և չեմ ուզում, որ դա հիմա լինի»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Անդրադառնալով ոստիկանության գործունեությանը՝ Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Երբ տեսնում ես քո արած գործը ու տեսնում ես շարունակություն կա, դու քեզ հաղթած ես զգում, երբ տեսնում ես՝ քո արածը կաղում է, քեզ մի քիչ հիվանդ ես զգում, ես հիմա ինձ մի քիչ հիվանդ եմ զգում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում


