«Ես երբեք որևէ միջանցքի մասին ոչինչ չեմ խոսել»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Փաշինյանի խոսքերն իր, Զատուլինի և Գաբրիելյանովի` երկիր մուտք գործելու արգելքի մասին։
«Դա, ճիշտն ասած, ինձ այնքան էլ չի անհանգստացնում։ Ես, այնուամենայնիվ, Հայաստան գնալու մտադրություն չունեի և կյանքումս ընդամենը երկու անգամ եմ եղել․ 25 տարեկանում՝ Պետի հետ գործուղման, 35 տարեկանում՝ Տիգրանի հետ՝ Տիգրանի ընկերոջ հրավերով՝ ծանոթանալու երկրին և Տիգրանի հարազատների հետ»,- գրել է Սիմոնյանը:
Նա նշել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք «չէր էլ մեկնի Հայաստան»։՛