Ինչու՞ էր Տիգրան Ավինյանն այցելել «Սուրմալու»-ի տարածք` իբրև Երևանի ընտրություններում ՔՊ քաղաքապետի թեկնածու՞
«Տեղի ունեցած ողբերգությունը, կարծում եմ, շատ սթափեցնող և ցավալի է բան էր։ Ես վստահ եմ, որ սա առիթ է տալու մտածելու նմանատիպ նյութերի պահպանման, ծնունդներին, կնունքներին և հարսանիքներին հրավառության օգտագործման վերաբերյալ»,- այսօր՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում, ասաց նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Դեռևս 2021 թվականին մի նախագիծ էր քննարկվել և ընդունվել Կառավարության կողմից, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ՝ թույլ տալուվ օգտագործել միայն պետական և համայնքային տոներին»,- նշեց նա։ «Մենք պիտի գիտակցենք, որ մեր մասնավոր միջոցառումներին պարտադիր չէ, որ շրջակա տասը կմ-ում ապրող բնակիչները մասնակցեն․ այնտեղ կան ծերեր, մանկահասակ երեխաներ, և այդ պայթյունները, որոնք տեղի են ունենում թեկուզ մինչև ժամը 11-ը, խախտում են շրջակայում ապրող մարդկանց անդորրը»,- նկատեց նա։ Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին, երբ որ 12-ից հետո հրավառություն եղավ, էդ ժամանակ կարելի՞ էր «Ես Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին ներկա չէի»,- պատասխանեց Ավինյանը։ |