▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում». Փաշինյանը՝ Տավուշում

«Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում». Փաշինյանը՝ Տավուշում

Դիտեք նաև՝

***

«Հայաստանը ժողովրդավարական պետություն ա: Ժողովրդավարությունն ինձ համար ավելի կարևոր ա, քան նույնիսկ իմ անձնական արժանապատվությունը»,- Ոսկեպարում հայտարարել է Փաշինյանը:

***

«Բերքաբերի տների դիմացը խրամատ պտի չլնի: Վերջ, հերիք ա խրամատը, էլ չկա: Էդ տների դիմացն այսուհետ այգի պտի ըլնի, քեֆ ուրախություն պտի ըլնի, առաջնագիծ պտի չլնի, պտի ըլնի սահման»,- Տավուշում հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

***

«Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի»,- այս մասին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քո հարգանքն էլ զոհաբերես, անունդ էլ զոհաբերես, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես: Բայց պետք է իմանաս՝ ինչի համար ես դա անում: Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում: Ես անում եմ այ, որ այ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»,- ասել է նա` կրկին պարզելով Հայաստանի` իր պատկերացրած մանրակերտը, որը հայտնի չէ, թե ինչ քարտեզի հիման վրա է պատրաստվել:

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ոսկեպարում հայտարարել է. «Ես գիտեմ` սա ինչի համար եմ անում: Ես սա անում եմ, որ ՀՀ-ն վերջապես դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ: Եվ ես համոզված եմ դրանում և ես գիտեմ, որ սա կարող ա իմ քաղաքական բանի վրա շատ նեգատիվ ազդեցություն ունենա: Բայց առաջնորդը դրանով ա առաջնորդ, որ տեղն եկած տեղը պետք ըլնի` իրա ռեպուտացիան էլ, հարգանքն էլ զոհաբերի հանուն պետության:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին