▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հայ եմ, ես դավաճան չեմ․․․Շուշան Պետրոսյան

Դիտեք նաև՝

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը հյուրընկալվել էր «Առանց կարծրատիպերի» հաղորդաշարին և խոսել էր մի քանի թեմաների մասին։ 

Զրույցի սկզբում երգչուհին խոսել էր հայստանյան ներկայիս իրավիճակի մասին։

«Մենք այնպիսի բարդ գեոպոլիտիկայում ենք ապրում, որ միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, անգամ հաղթանակած ժամանակ։ Պետք է պատրաստ լինես, որ անկոտրում լինես, ես անկոտրումներից եմ։ Էլի էինք կորցրել, բայց հետ բերեցինք չէ՞։ Էլի ենք հետ բերելու։ Եթե մեկ վայրկյան հետ կանգնեմ այս մտքից կյանքս անիմաստ կդառնա։ Մենք սրբազան երկիր ենք, ավետյաց երկիր ենք, դրա համար էլ քարերը մեր կողմ են նետվում, որովհետև շատ լավն ենք։ Անառևտուր են սիրում հայրենիքը։ Հայրենիքը սիրում են ոչ միայն, երբ ինքը ծաղկուն է, բարգավաճ և հաղթանակած, այլ նաև, երբ հիվանդ է։ Ես օրինակ սկսեցի երգել ետպատերազմյան շրջանում, որովհետև պատերազմի ժամանակ հանկարծ հիշեցին, որ իմ երգերը կան, ընդ որում, հիշեցին և՛ երկրի նվիրյալները, և՛ մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են երկիրը, հետո ստեղծվեցին նոր երգեր։ Ես մեծացել եմ իսկապես հայերեն միջավայրում, և երբ այդ միջավայրում մեծանալով՝ դու արդեն գիտակից տարիքում տեսնում ես ազատագրված Արցախ, այսինքն՝ մի նահանգ հետ բերված, սկսում ես կառչել դրանից։ Մեկ-մեկ զազրախոսություններ եմ կարդում խենթանում եմ, որովհետև 9 ամիս սովի մատնված, շրջափակման մատնված արցախցին, այնպիսի կատաղի կռիվ է տվել սեպտեմբերի 19-ին և տարիքային սահման չկա, և սուտ լուրեր տարածողը իմ անձնական թշնամին է։ Շատ ցավում եմ, որ 1 օր մնացի իմ տանը, որովհետև քովիդ եղավ և չկարողացա գնալ, հետո պատերազմ եղավ և տունս ծառայում էր որպես պահեստ, հետո արցախցիներ էին ապրում իմ տան մեջ, հետո էլ չհասցրի»։

Երգչուհու մայրը արդեն տարիներ շարունակ է ապրում է Հայաստանի սահմաններից դուրս, և անդրադառնալով հարցին, թե արդյոք իր մոտ ևս մտադրություն չի եղել լքել հայրենիքը, Շուշան Պետրոսյանը պատասխանել էր․

«Ինձնից վեր է հայրենիքս, դասալիքի նման բան կլինի դա, ես ո՞նց կարող եմ մարտական դաշտում լքել իմ ընկերներին և գնալ, հո ես բնազդով ապրեղ կենդանի չե՞մ, ես մարդ եմ, ես հայ եմ, չեմ կարող այդպես, ես դավաճան չեմ։ Երբ երկրիդ տղամարդու մեջքը պինդ է, դու քեզ կին ես զգում»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին