▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը ու մեկ էլ աշխարհի ամենաադրբեջանասեր իշխանությունը

«Դատավորը հատուկ էր ընտրված. կեցցե՛ մացոների Հայաստանը». Նաիրա Զոհրաբյան

«Պատասխան են տալու». Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը. վարչապետ

Մինչդեռ վարչապետն ասում էր, որ ՍԴ ճգնաժամն ավարտվել է. Էդմոն Մարուքյան

«Իմ տրամադրությունը շատ բարձր է, արագ-արագ են անում ամեն ինչ»․ Ծառուկյան

Գևորգ Պետրոսյանին տուգանեցին դիմակ չկրելու համար

Ծառուկյանի համար դատարանի բակ բերված անձանց մոտեցել են մի քանի դեղնակտուցներ ու ներկայացել. . .

«Շունը կծել է հղի կնոջը, որն էլ բժշկի ցուցումով հղիության արհեստական ընդհատման է դիմել»

Բարև, եղբայր, դու էլ կտրիր ժապավենը․ Նախարարը՝ փոքրիկին՝ հերթական նախակրթարանի բացմանը

Հանրայինի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հավակնում են 4 թեկնածու

Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից․ իմքայլական նախկին պատգամավոր

Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ

Վարչապետը պետք է պարզաբանում տա ԱԺ-ին. Էդմոն Մարուքյան

Ազնիվ են պատգամավորները, ովքեր, անհամաձայնություն ունենալով գործադիրի հետ, վայր են դնում. . .

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Իլհամ Ալիևի հայտարարությանը

Արսեն Թորոսյանը ևս «աղբարկղում է». ակցիա Երևանում

Բազմաբնակարան շենքի կառուցող ՍՊԸ-ն չի վճարել խոշոր չափի հարկ․ բացահայտում

Արայիկ Հարությունյանը՝ համավարակի թվերը աճելու դեպքում՝ դպրոցները փակելու մասին

Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի վիճակը հուսահատորեն. . .

Հայաստանի հետ պետք չէ ուժի լեզվով խոսել. նույն տրամաբանությունը բերելու է նույն հետեւանքին.. . .

ՃՈ Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել

Այս որոշումը հեշտ չի տրվել. ինչու է Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դրել

Եթե ես Հովիկ Աղազարյանի կենսագրությունն ունենայի, ամոթից կլռեի. Նաիրա Զոհրաբյան

Վարչապետի շնորհակալագրեր՝ 100-ից ավելի բուժաշխատողների և պետական համակարգի կառավարման աշխատակիցների

Լեդի Գագայի հայ դիզայները պատմել է տեսահոլովակի հայտնի զգեստի մասին

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը

Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ, ցավոք, դու գլուխ գովալու շատ բան չունես. Սմբատ Գոգյան

Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա դպրոցականը դանակի մի քանի հարվածներ է հասցրել համադասարանցուն

Գյուղացիները հարձակվել են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների և ոստիկանների վրա. վիրավորների մեջ. . .

Նման հանցակազմով քրգործ որևէ եկեղեցականի նկատմամբ չի հարուցվել. Մայր Աթոռը՝ մանկապղծության դեպքի մասին

Ծնվել է դերասան Գոռ Հակոբյանի 3-րդ որդին

Ամեն վայրկյան շարժում է ու մեզ մոտեցնում է մահվան. Նազենի Հովհաննիսյան

Մահացել է ևս 2 անձ, վարակվածների թիվն աճել է 392-ով

Վիզաների ազատականացման հարցում լավ նորություններ կունենանք

Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն այլ «բորշչ» հրամցրեց

«Արտ Լանչ»-ի անբարեխիղճ աշխատանքն ու աթոռը կորցրած պաշտոնյան

Իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ․ Արսեն Խառատյան

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ փլեյ-օֆֆ

Դժոխք էր. թվում էր՝ ելք չկա, հանուն երեխաներիս համբերում էի. Արուսիկ Մկրտչյանը՝ ամուսնու բռնության մասին

«Տպավորություն է՝ ՍԴ նախագահի ընտրությունն ուղղորդված և ծրագրված գործընթաց է». Հրայր Թովմասյան

«Թորոսյանը հայտարարում է, որ 1 շաբաթից միգուցե պարզ լինի դպրոցները իզուր են բացվել»

«Նորից «սև ծուխ». այսօր էլ նախագահ չընտրեցին

Հետախույզները դեսանտավորվել են պայմանական թշնամու տարածքում. Շուշան Ստեփանյան

Մոռացել են, թե ով են եղել, բայց ժողովուրդը կհիշացնի. Մանուել Մանուկյան

Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել

Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում.ինչու՞ է դա հնարավոր.Պատճառներն՝ ըստ մասնագետների

Ես հրավիրում եմ հաջորդ՝ 6-րդ STARMUS-ին գալ Հայաստան. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին Ցյուրիխ քաղաքում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնը, որը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, նպատակ ունի ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդին:

STARMUS-ի 5-րդ փառատոնին այս տարի մասնակցում են տիեզերագնացության «Ապոլոն» ծրագրի մասնակից 7 տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի 12 դափնեկիրներ և արվեստի ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, որոնք քննարկումներ են անցկացնում մասնավորապես միկրոբիոլոգիայի ու կենսաքիմիայի, աստղագիտության և նեյրոգիտության վերաբերյալ: 

Փառատոնը բացել է նրա գաղափարի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ով աշխատում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում:

Ելույթով հանդես է եկել հետազոտության, գիտության և նորարարության գծով Եվրոպական հանձնակատար Կարլոս Մոեդասը։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջույնի խոսքում փառատոնը համարել է ֆանտաստիկ երևույթ, որը միավորում է գիտնականների ու արվեստագետների։ «Բոլորը մտածում են, որ սա մեր՝ քաղաքական գործիչների վայրը չէ։ Բայց ես այստեղ եմ մի քանի պատճառով։ Դրանցից առաջինը կանվանեմ երազանք, երազանք, քանի որ Գարիկը երազող է։ Նա խենթ բաների մասին է երազում, և դրանք իրականություն են դառնում»,-նշել է նախագահը։

Խոսելով STARMUS-ի մյուս բաղադրիչի՝ արվեստի, մասնավորապես, երաժշտության ազդեցության մասին, նա նշել է, որ Բեռլինի պատը, մյուս պատնեշները չափազանց ցածր էին արգելափակելու երաժշտությունը։«Կարծում եմ՝ այդ երաժշտությունը հսկայական ազդեցություն է ունեցել աշխարհը, Խորհրդային Միությունը փոխելու, շատ ազգերի, այդ թվում՝ և իմ ազգն անկախ ու ազատ դարձնելու գործում»։ 

Փառատոնին ներկա գտնվելու կարևոր պատճառը նա վերնագրել է «STARMUS և Հայաստան»։ «Ես հրավիրում եմ հաջորդ՝ վեցերորդ STARMUS-ին գալ Հայաստան։ Ուրախ կլինենք բոլորիդ՝ գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, երաժիշտների, արտիստների, քաղաքական գործիչների տեսնել Հայաստանում,-ընդգծել է նախագահը,նշելով, որ Հայաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է։ - Ես շատ ուրախ կլինեմ ցույց տալ ձեզ յուրահատուկ կրթական վայրեր, քանի որ ձեր թեմաները՝ տեխնոլոգիաները, երաժշտությունը, կրթությունը, մարդկանց ավելի են մոտեցնում գիտությանը»: Նախագահը խոսել է նաև ավելի քան 2800-ամյա Երևանի, ինչպես նաև Մեծամորի՝ ուրարտական շրջանի աստղադիտարանի մասին, մասնավորապես նշելով․ «Հայերը 4500 տարի առաջ նայում էին երկնքին, գրանցում էին տվյալները քարերի վրա։ Ուզում եմ ձեզ ցույց տալ նաև հայտնի Բյուրականի աստղադիտարանը։ Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը»։ 

 

 

 

Հայաստանի նախագահը ներկայացրել է նախագահական նոր նախաձեռնությունները, որոնցից մեկը կոչվում է ATOM (Advanced tomorrow) և ունենալու է մի քանի բաղադրիչ: Նախատեսվում է, որ այս նախաձեռնությունը ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, ստեղծվելու է նաև «Վաղվա թանգարան», ոչ թե անցյալի գիտության ու տեխնոլոգիաների, այլ՝ ապագայի թանգարան։ 

Մյուս նախաձեռնությունը «Մեծ պայթյուն» անվանումով նախագահական նոր մրցանակի հիմնումն է։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այն հանձնվելու է ամեն տարի՝ նորարարությունների, գիտության, տեխնոլոգիաների, կրթական ոլորտներում այն նվաճումների համար, որոնք մեծ պայթյունի ազդեցություն կունենան 21-րդ դարի վրա։ Նախագահը STARMUS-ի հիմնադիրներին և անդամներին՝ հայտնի երաժիշտների, գիտնականների, աստղագետների, հրավիրել է ընդգրկվել ստեղծվելիք խորհրդի կազմում՝ արդեն հաջորդ տարվա հաղթողներին որոշելու համար։

Ցյուրիխյան փառատոնի շրջանակում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ հայտարարվել են 2019 թվականի Սթիվեն Հոքինգի մեդալին արժանացածների անունները: Բրիտանացի աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբանի անունը կրող մեդալը շնորհվում է նրանց, ովքեր ներդրում են ունեցել արվեստի միջոցով գիտությունը և գիտական բացահայտումները ներկայացնելու ու տարածելու գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին